00:00:00

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին, տևելու է 12 օր

16:14, 06 մայիս 2021

Մայիսի 10-ին՝ երկուշաբթի օրը Ազգային Ժողովում տեղի կունենա հատուկ նիստ, որի ընթացքում խորհրդարանականները քննարկելու են վարչապետի ընտրության, այս դեպքում չընտրության հարցը։ Մայիսի 3-ի՝ հատուկ նիստում ԱԺ-ն չընտրեց վարչապետ։ Սահամանադրության համաձայն խորհրդարանում երկու անգամ վարչապետ չընտրվելու պարագայում Ազգային Ժողովը իրավունքի ուժով արձակվում է և հայտարարվում են արտահերթ ընտրություններ։ Ինչպես հայտնի է վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Ընդդիմադիր ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն հայտարարել են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի։ Սա նշանակում է, որ երկրորդ անգամ Փաշինյանի չընտըրության պարագայում խորհրդարանը կարձակվի։ Արտահերթ խորհդարանական ընտրություններ ակցնացնելու հայտարարություն, ավելի կոնկրետ ֆեյսբուքյան գրառում եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Վերջնական որոշումը կայացնելու է նախագահ Արմեն Սարգսյանը։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սարգսյան Արմենը բացառապես Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող ու ստորագրող է, կարելի է փաստել, որ օրվա փոփոխություն տեղի չի ունենա։ Խորհրադրանի արձակումից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվում են նոր ընտրություններ։ Irakanum.am-ը տեղեկացավ, որ պաշտոնապես նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին և տևելու է 12 օր։ Հունիսի 19-ին՝ լռության օր է, իսկ 20-ին կկայանան արտահերթ խորհրադարանական ընտրություններ։ Այս օրերին տարբեր քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր