00:00:00

Մոսկվան և Երևանը քննարկում են «Սպուտնիկ V»-ն Հայաստանում արտադրելու հնարավորությունը

13:35, 06 մայիս 2021

Մոսկվան և Երևանը քննարկում են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ ՌԴ-ն Հայաստան է մատակարարել մի քանի տասնյակ հազար չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ, այժմ քննարկվում է ևս 1 միլիոն չափաբաժին Հայաստան մատակարարելու հնարավորությունը: «Կապված «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետ՝ այժմ մշակվում են Հայաստանի տարածքում դրա արտադրությունը կազմակերպելու հարցերը»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր