00:00:00

Երեք տարվա ընթացքում 200 միլիարդի չափ գումար ենք վերադարձրել բիզնեսին. Փաշինյան

15:36, 06 մայիս 2021 Տնտեսություն

Հայաստանում միշտ խնդրահարույց է եղել ավելացված արժեքի հարկի վերադարձի գործընթացը և հարյուր միլիարդավոր դրամների պարտքեր են եղել կուտակված։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով ապրիլի դրությամբ բիզնեսին հարկերի վերադարձման գծով պարտքը կազմել է 67.4 մլրդ դրամ. «Գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը։ 2020-ի օգոստոսին պարտքը եղել է էլի պատմական մինիմում՝ 69.4 մլրդ դրամ։ Մենք 2018-ի դրությամբ մոտ 276 մլրդ դրամի պարտք ունեինք բիզնեսին։ Երեք տարվա ընթացքում 200 միլիարդի չափ գումար ենք վերադարձրել բիզնեսին»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով դրանք այն գումարներն էին, որոնք կուտակվել էին երկար ժամանակներում և որոնց վերադարձի հույս որևէ մեկը չուներ։ Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև 2021թ.-ի ապրիլին տեղի ունեցավ դրամաշրջանառության ծավալներին, նշելով, որ ապրիլի ընթացքում կատարված գործարքները 8.8 միլիոնով կամ 24 տոկոսով ավել են 2019-ի ապրիլից։ «Դրանով արձանագրված շրջանառության ծավալները 130 մլրդ դրամով կամ 26.6 տոկոսով ավել են 2019թ.-ից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ մեր տնտեսական դինամիկան վերականգնման փուլում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր