00:00:00

Ադրբեջանն ապօրինաբար թաքցնում է գերիների իրական թիվը. Թաթոյան

Ադրբեջանական իշխանություններն ապօրինաբար թաքցնում են գերիների իրական թիվը։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Վերջինս նկատեց՝ նրանք սկզբում օգտվում էին առիթից, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետում առկա չէ վերադարձի ժամկետ, իսկ հետագայում շահարկմամբ փոխեցին իրենց մարտավարությունը և գերիներին սկսեցին ներկայացնել որպես ահաբեկիչներ։ «Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր քաղաքացիական անձինք ու զինծառայողները կարգավիճակով գերի են հենց այն հիմնարար պատճառով, որ Արցախում դեռևս առկա է ընթացիկ, չավարտված զինված հակամարտություն։ Ադրբեջանական իշխանությունները չեն կարող հնարավորություն ունենալ նրանց ահաբեկիչ կամ դիվերսանտ կոչել»,-նշեց Արման Թաթոյանը։ Մարդու իրավունքների պաշտպանը նկատեց՝ ադրբեջանական իշխանությունները միշտ էլ նախաձեռնել են խաղաղասիրական գործընթացներ, բայց դրանք բնույթով կեղծ են եղել։ 2020թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո կոպտորեն ոտնահարվել և լրջորեն վտանգվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների իրավունքները։ «Հայաստանի գյուղերի հարևանությամբ, հատկապես Սյունիքի համայնքներն իրար միավորող ճանապարհներին ապօրինաբար, առանց որևէ իրավական հիմքի հայտնվել են ադրբեջանական զինվորականներ, ադրբեջանական դրոշներ ու ցուցանակներ։ ՄԻՊ-ն առաջ է քաշել Սյունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգ, ինչը ենթադրում է, որ ադրբեջանական զինվորներն իրենց դրոշներով ու ցուցանակներով առնվազն 10 կմ հեռավորությամբ պետք է հեռանան այդ վայրերից»,-նշեց Արման Թաթոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր