00:00:00

ՀՀԿ -ն ու «Հայրենիք»-ը ընտրություններին կմասակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով․ ովքեր են ցուցակի տասնյակում

00:36, 06 մայիս 2021

ՀՀԿ - «Հայրենիք» կուսակցությունները  հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին կմասնակցի «Պատիվ ունեմ» դաշինքով։ Այս մասին հայտնում են Irakanum.am-ի աղբյուրները։ Կարգախոսն առաջարկվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմից, որն էլ ընդունվել է։ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո իր հայտարարությունը հենց այդ տողով էր ավարտել։ Իսկ, թե ով է գլխավորելու ցուցակը դեռ վերջնական որոշում չկա։ Երկու կուսակցությունների ներկայացուցիչները հակված են, որ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորի Արթուր Վանեցյանը, երկրորդ տեղում լինելու է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Առաջին տասնյակում կլինեն նաեւ Արսեն Բաբայանը, Արա Սահակյանը, ովքեր «Հայրենիք» կուսակցությունից են։ ՀՀԿ-ից կլինեն Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Հայկ Մամիջանյանը։ Ինչ վերաբերում է ցուցակի կանանց, ապա այս հարցում դեռ վերջնական որոշում չկա։ Քննարկումները շարունակվում են։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր