00:00:00

Երևանի ավտոբուսային 74 համարի երթուղին վերսկսում է աշխատանքը նոր շարժակազմով

20:22, 05 մայիս 2021

Տասներեք նոր կոմպակտ ավտոբուսներով մայիսի 6-ից սկսում է գործել Երևանի ավտոբուսային 74 համարի երթուղին՝ արդեն չորրորդը նոր շարժակազմով։ Այս երթուղուց հետո նոր ավտոբուսներով նախատեսվում է շահագործել 47 համար երթուղին՝ Նուբարաշեն վարչական շրջանից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանից հետո էլ նախատեսվում է շահագործել 24 համարի երթուղին, որը Նորագյուղը կապելու է Արաբկիր վարչական շրջանի հետ: Ըստ աղբյուրի՝ 74 համարի երթուղին անցնելու է Դավթաշենի 4-րդ թաղամասից՝ Հալաբյան փողոցով, Արշակունյաց պողոտայով, վերջնակետը՝ Էրեբունու զանգվածում։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.30-ից մինչև 23.00։  »,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր