00:00:00

Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը կայցելի Մոսկվա

15:18, 05 մայիս 2021

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը: «Զարգանում են միջխորհրդարանական կապերը (Ռուսաստանի և Հայաստանի): Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի պատվիրակությունն ապրիլի 24-ին Երևանում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակի միջոցառումներին: Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա»,- ասված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր