00:00:00

Ո՞վ է եղել Աշոտիկի հետ փաթաթված այդ «խրամատաբջիջում». զոհված անձի անունը, հայրանունը, ազգանունը հայտնի չեն. Փոստանջյան

15:09, 05 մայիս 2021

Նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 3-ին ՀՀ ազգային ժողովում ելույթի ժամանակ հնչեցրել է հետևյալ միտքը, իր որդին՝ Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը), 44-օրյա պատերազմի ժամանակ իբրև կամավոր զորակոչվել և մասնակցել է առաջնագծում ռազմական գործողություններին: Ռազմական գործողությունների ժամանակ գտնվել է ինչ-որ «խրամատաբջիջում» ևս մեկ զինծառայողի հետ, որը այդ ժամանակ զոհվել է, իսկ Աշոտիկը մնացել է ողջ՝ առանց որևէ քերծվածք ստանալու: Հաշվի առնելով այն իրողությունը, որ նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ստել է` խոստացել է լինել անկեղծ և ճշմարիտ, սակայն գործել է իր այդ խոստմանը հակառակ: Հիմք ընդունելով այն բոլոր ապացույցները, որոնք հրապարակվել են 44-օրյա պատերազմի ժամանակ Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) Արցախում գտնվելու վերաբերյալ, որոնք փաստում են, որ նա առաջնագծում`«խրամատաբջիջում» չի եղել: Հիմք ընդունելով նաև առկա պահանջը ևս մեկ անգամ հաստատելու, որ նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն իր սովորության ստել է, ներկայացնում եմ հետևյալ հարցերը և պատասխանները. 1.Հարց` երբ և ի՞նչ իրավական հիմքով` հրամանի հիման վրա է, Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) գտնվել առաջնագծում՝ «խրամատաբջիջում»: -Պատասխան- նման իրավական հիմք գույություն չունի: 2.Հարց` երբ և ի՞նչ իրավական հիմքով է` հրամանի հիման վրա է, Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) զորացրվել ռազմաճակատից: -Պատասխան-այս մասին տեղեկատվություն գոյություն չունի: 3.Հարց` արդյո՞ք կա անձը, ո՞վ է եղել Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) հետ փաթաթված այդ «խրամատաբջիջում», զոհված անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը՝ երբեք չի հրապարակվել: -Պատասխան-հայտնի չէ: 4.Հարց` ո՞րտեղ է ամփոփվել այդ ենթադրյալ զոհված անձը: -Պատասխան-հայտնի չէ:
5.Հարց` քանի՞ օր է Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) գտնվել առաջնագծում` «խրամատաբջիջում»: -Պատասխան-այս մասին չկա ապացույց: Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) գտնվելու վերաբերյալ առկա ապացույցներ են նրա, ոչ առաջնագծում` «խրամատաբջիջում» գտնվելու լուսանկարները:   Զարուհի Փոստանջյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր