00:00:00

Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը. Արցախի ԱԳՆ

19:54, 04 մայիս 2021

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Այն մարդասիրության, բարոյական արժեքների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր