00:00:00

Նժդեհի արձանն իր տեղում է. Արցախի նախագահի խոսնակը հերքում է լուրը

19:29, 04 մայիս 2021

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հերքում է Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման լուրը, որը հերթական անգամ տարածվել է սոցիալական ցանցերի հայկական տիրույթում։ «Արձանն իր տեղում է։ Նրա ճակատագիրը կարող են որոշել միայն Մարտունու բնակիչները»,– Sputnik Արմենիային ասել է Ավանեսյանը։ Հիշեցնենք` նմանատիպ խոսակցություններ էին պտտվում նաև այս տարվա փետրվարին։ Բայց այն ժամանակ էլ Արցախի ղեկավարությունը հերքեց լուրերը։ Գարեգին Նժդեհի հուշարձանը սկսել էին տեղադրել 2020թ. սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ, Մարտունու ավագանու որոշմամբ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր