00:00:00

Այվազյանը ղրղզ պաշտոնակցի հետ զրույցում հույս է հայտնել, որ սահմանային բախումները կկանխվեն

18:35, 04 մայիս 2021

Մայիսի 4-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Հույս հայտնվեց, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցություն հայտնեց սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի, որոնք արծարծվել էին ԱՊՀ նախարարական նիստի շրջանակներում ապրիլի 2-ին կայացած հանդիպման ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր