00:00:00

«Պոբեդան» հունիսից կվերսկսի Գյումրու ուղղությամբ թռիչքներ իրականացնել երեք քաղաքից

16:52, 04 մայիս 2021

«Պոբեդա» լոուքոսթերը (ընդգրկված է «Աերոֆլոտ» խմբում) հունիսից կսկսի դեպի Գյումրի թռիչքներ իրականացնել Կրասնոդարից, Մինվոդիից ու Սոչիից։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ուղիղ չվերթերի տոմսերն արդեն վաճառվում են։ «Կրասնոդարից ու Սոչիից չվերթերը կմեկնարկեն հունիսի 1-ից ու կիրականացվեն համապատասխանաբար ուրբաթ և շաբաթ օրերին։ Իսկ Մինվոդիից չվերթերը կիրականացվեն հունիսի 2-ից` կիրակի օրերին», – նշված է հաղորդագրության մեջ: Ամռան ընթացքում «Պոբեդան» նաև շաբաթական մեկ անգամ Մոսկվա–Գյումրի չվերթ կիրականացնի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր