00:00:00

ՀՀ-ում բնակվող , 6-14 տարեկան երեխա ունեցող արցախցիները կարող են սննդի փաթեթներ ստանալ

14:26, 04 մայիս 2021

Պատերազմից տուժած արցախցիները, որոնք բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում և ունեն 6-14 տարեկան երեխաներ, կարող են զանգահարել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն և գրանցվել աջակցություն ստանալու համար: Կազմակերպությունից հայտնում են, որ աջակցությունը սննդի փաթեթների տեսքով է: Հեռ.`010.53-51-67, 010.53-86-72, 094-43-08-69: Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողի անձնագիրը և երեխայի ծննդյան վկայականը (կամ պատճենները):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր