00:00:00

Զարեհ Սինանյանը Փաշինյանին չի դատապարտել տեղի ունեցած ավերի համար, հետևաբար՝ մեղսակից է․ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ

Ափյուռքի գործերի գրասենյակի հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 2-10-ն այցելելու է Լոս Անջելես։ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Զարեհ Սինանյանը Նիկոլ Փաշինյանին չի դատապարտել նախապատերազմական, պատերազմի օրերի և հետպատերազմյան ավերի համար, ինչը նշանակում է, որ նա մեղսակից է հայրենիքի ու ժողովրդի դավաճանությանը։ Իսկ հիմա, երբ խոսում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բնականոնացման մասին, երկրներ, որոնց վերջին արարքները պարզապես շարունակությունն են նրանց դարավոր հակահայ նպատակների, Փաշինյանն այս ձեւով ոչ միայն ուրանում է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակը, այլեւ վտանգի տակ է դնում արդարության մեր պահանջը»,- ասվում է հայտարարության մեջ և ընդգծվում՝ քանի դեռ Զարեհ Սինանյանը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի ավերիչ ուղին՝ ծառայելով նրան, հայ համայնքը նրան չի ողջունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր