«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ լուրջ դժգոհություն է հասունանում: Բանն այն է, որ վերջինս 44-օրյա պատերազմից հետո կարծես թե իրեն դուրս է դնում գործընթացներից, որեւէ կարծիք չի արտահայտում, թիմի շահերից հանդես չի գալիս։
Նշենք, որ ԱԺ նախագահի թիմը խորհրդարանում դժգոհ է նրա պահվածքից, ավելին՝ այսպիսի տեսակետ կա, որ Միրզոյանը կողպել է բերանը ու որեւէ ձեւով չի ցանկանում խոսել: Միրզոյանը իր մտերիմ թիմի հետ ո՛չ հանդիպում է, ո՛չ քննարկում առաջիկա անելիքները, ու բոլորն անորոշ են, թե արդյոք հաջորդ խորհրդարանում կլինեն, թե ոչ:
Մենք տեղեկացանք, որ մոտ մեկուկես ամիս է՝ Միրզոյանն անգամ խորհրդարանի աշխատանքներն իր թիմի հետ չի քննարկում: Մի խոսքով, ԱԺ նախագահը խռոված է անգամ ինքն իրենից ու որեւէ բան չի խոսում, չի անկեղծանում, թե ինչ պլաններ ունի: