00:00:00

Բայդենը ցանկանում է Պուտինի հետ քննարկել ՌԴ–ԱՄՆ հարաբերությունների կայունացումը․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ երկու երկրների հարաբերությունները կայունացնելու համար: Այս մասին մայիսի 3-ին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Նախագահ Բայդենը երկար ժամանակ, նույնիսկ նախագահ դառնալուց առաջ, պարզ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը որոշի անխոհեմ կամ ագրեսիվ գործել, մենք պատասխան քայլեր կձեռնարկենք»,– ասել է Բլինկենը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է C-SPAN հեռուստաընկերությունը:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ իրենք, այդուամենայնիվ, հարաբերությունների սրման չեն ձգտում և  կնախընտրեին ունենալ ավելի կայուն, ավելի կանխատեսելի հարաբերություններ: «Եվ եթե Ռուսաստանը շարժվում է այս ուղղությամբ, ապա մենք նույնպես: Եվ ես կարծում եմ, որ նախագահ Բայդենը հնարավորություն կունենա, երբ հանդիպի նախագահ Պուտինին, ուղղակիորեն խոսելու այդ մասին»,- հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր