00:00:00

Հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն

18:09, 03 մայիս 2021

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Այսպես, վերջին տվյալներով, զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր