00:00:00

Թագուհի Թովմասյանը՝ ՀՀԿ-Հայրենիք դաշինքի ցուցակում ընդգրկվելու մասին

12:50, 03 մայիս 2021

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լուրերին, ըստ որի ինքը ՀՀԿ-Վանեցյան դաշինքի ցուցակի առաջին կին թեկնածուն է, ասաց. «Մի կայք էլ գրել է, որ ես վերջնականապես որոշել եմ, որ Ռ. Քոչարյանի հետ եմ գնալու՝ 3-րդ համար: Եթե ուզում եք որևէ տեղեկություն գրեք, ճշտեք, նոր: Համենայն դեպս ոչ ես եմ հաստատել երեկվա դեպքը, ոչ Արթուր Վանեցյանը, հետևաբար խոսել մի բանի մասին, որի երկու դերակատար կողմերը չեն հաստատում, աբսուրդ է: Ասել եմ, որ բոլորից առաջարկներ ունեմ, ու ուզում եմ հավաստիացնել, որ ունեմ մի շարք հարցեր՝ մեր երկրի անվտանգության, արժանապատվության, Արցախի ապագայի վերաբերյալ ու այս հարցերի պատասխանները պետք է ստանամ այն կողմերից, որոնցից ստանում եմ առաջարկներ, որպեսզի հասկանամ՝ իմ քաղաքական ապագան ում հետ կառուցեմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր