00:00:00

Միասնաբար պետք է երաշխավորենք ազատ ու անկախ մամուլի` որպես հանրային ինստիտուտի կայացումը

13:18, 03 մայիս 2021

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա առթիվ․ «Շնորհավորում եմ Մամուլի ազատության օրվա առթիվ։ Չորրորդ իշխանության առաջնային սկզբունքը, իմ կարծիքով, ընթերցողին ճշգրիտ, հավաստի ու որակյալ տեղեկատվություն հասցնելն է` կամուրջի դեր ստանձնելով հասարակության և իշխանության երեք ճյուղերի միջև։ Ներկայիս պայմաններում այդ պատասխանատվությունն անհամեմատ մեծ է, ուստի միասնաբար պետք է թույլ չտանք տեղեկատվական դաշտում բացասական միտումների խորացումը և մեր գործողություններով երաշխավորենք ազատ ու անկախ մամուլի` որպես հանրային ինստիտուտի կայացումը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր