00:00:00

ՀՀ-ում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ․ հաստատվել է 145 նոր դեպք

11:13, 03 մայիս 2021

Մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217 008 դեպք, որոնցից 200 472-ն` առողջացած, 4149-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 361 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 993 612 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2585 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Ունենք 717 առողջացած և 10 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1026 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր