00:00:00

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդին և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահին կանչել են ՔԿ

10:04, 03 մայիս 2021

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին և ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանին Քննչական կոմիտեից ծանուցագրեր են ուղարկել որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար: Ստացած գրությունը հրապարակել է Տարոն Մանուկյանը։ «Մեր դուռը կրկին ծեծեցին։ Այս անգամ ծանուցագիրը հորս չէր հասցեագրված, այլ ինձ։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու, հիմա էլ միտքս կրկնում եմ. - Մեզ քրեական հետապնդումներով ավելի եք մոտիվացնում այ անՀայրենիք տականքներ։ Պայքարը շարունակվում է։ Հ.գ Ամոթ նահանջողին»,- գրել է Տարոն Մանուկյանը և հրապարակել իրեն ուղարկված ծանուցագիրը: ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը ևս հրապարակել է իրեն ուղարկված ծանուցագիրը: ՀՅԴ անդամները մայիսի 3-ին կանչվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:  
արցախ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր