00:00:00

Ես չեմ մասնակցելու ընտրություններին. Ռուբեն Վարդանյան. (Տեսանյութ)

20:56, 02 մայիս 2021

Ես չեմ մասնակցելու ընտրություններին, որովհետեւ քաղաքացի չեմ, երկրորդը մեր ծրագիրը տեսնում ենք որպես ոչ քաղաքական ծրագիր, գաղափար` ինչ Հայաստան ենք ուզում ունենալ ապագա 20 տարվա մեջ: Այս մասին այսօր` մայիսի 2-ին, NEWS.am-ի հարցերին պատասախանելով  ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը: «Եթե մենք ուզում ենք հայ ազգի պատմությունը շարունակենք, մենք պիտի ամեն ձեւ համախմբվենք, ոչ թե խոսենք միայն ով է այսօր մեղավոր, ով է դավաճանել, ով է կոռուպցիայով զբաղվել, բայց ինչ ձեւի Հայաստան մենք պետք է կառուցենք: Ապագայի տեսակետը շատ կարեւոր է, որը մարդկանց պետք է միացնի: Եւ դա շատ կարեւոր հարցերից մեկն է ոչ միայն Հայաստանմում ապրող հայերի համար, կարեւոր է նաեւ Սփյուռքի համար»,- ասաց նա: Մանրամասները` տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=MEswNa39aAQ&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր