00:00:00

ԱՄՆ-ը լրացուցիչ 1 մլն դոլար է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար

15:46, 02 մայիս 2021

Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ 1,000,000 դոլար է տրամադրում Հայաստանին՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը, հայտնում են ԱՄՆ ՄԶԳ-ից։ Այդպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դարձավ ավելի քան 11 միլիոն դոլար։ ԱՄՆ ՄԶԳ-ն այդ ֆինանսական միջոցները հատկացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում COVID-19 պատվաստումների օժանդակման և արդյունավետ իրականացման համար՝ ըստ Պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների ազգային ծրագրի: Պատվաստումների համաշխարհային այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը հորդորում է պատվաստվել՝ պաշտպանելով քեզ, քո ընտանիքին և քո շրջապատին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր