00:00:00

Քաղաքացիների զբաղվածության ապահովումը, նրանց իրավունքների իրացումն առավել քան կարևոր են

23:00, 01 մայիս 2021

Հետպատերազմյան շրջանը նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ է սահմանել նաև նախարարության համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Նարեկ Մկրտչյանը: «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ: Հանձնառել եմ միանալ նախարարության աշխատանքներին՝ ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքներ տանելու պատրաստակամությամբ։ Հետպատերազմյան շրջանը նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ է սահմանել նաև նախարարության համար․ սոցիալական պաշտպանության ոլորտն ունի բոլորիս հոգածության և նվիրական աշխատանքի կարիքը, ուստի անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերի ներդնումը՝ Հայաստանում և Արցախում սոցիալապես կայուն միջավայրի պահպանման ուղղությամբ։ Քաղաքացիների զբաղվածության ապահովումը, նրանց իրավունքների լիարժեք իրացումն առավել քան կարևոր են։ Պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ նախարարության ընթացիկ և նոր իրագործվող աշխատանքներում՝ գործունեությունս ծառայեցնելով ի նպաստ քաղաքացիների բարեկեցության»,- գրել է Մկրտչյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր