00:00:00

3600 անհայտ կորած չի կարող լինել. այդ թիվը մի քանի հարյուր է

22:49, 01 մայիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Ապրիլի 28-ի դրությամբ ռուս խաղաղապահները Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կետում օգնության խնդրանքով մոտ 3600 դիմում են ստացել։ ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ  հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհայտ կորած զինծառայողների որոնումը, պատերազմի ժամանակ  ավերված տների վերականգնումը: Սակայն չկա հստակ թիվ, թե անհետ կորածների հարցով քանի դիմում է ստացվել, ինչպես ներկայացրել էին հայկական որոշ լրատվամիջոցներ՝ նշելով 3600 թիվը։ Դեկտեմբերին 168.am-ին հասած տվյալներով, անհետ կորածների թիվը մոտ 1700 էր, այսօրվա դրությամբ՝ մոտ 400: Նշենք, որ ըստ ԱՀ ԱԻՊԾ-ի պաշտոնական տվյալների՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։ Ընդ որում, նոյեմբերի 13-24-ը տարհանվել և փոխանցվել է 437 մարմին և դի: Այսինքն՝ նախքան ռուսական կենտրոնի գործունեությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր