Կադրերից երևում է, որ ինքնաթիռը շատ ցածր է թռչում և հարվածներ հասցնում ադրբեջանական դիրքերին (տեսանյութի 1։31 – 1։43 հատվածում)։
«ՍՈւ-25 ինքնաթիռները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ ընթացող պաշտպանական գործողություններին կրակային աջակցություն են ցուցաբերել։ Դրանցով ոչնչացվել են հակառակորդի դիվերսիոն խմբեր, հարավային ուղղությունում հատուկ առաջադրանքներ են կատարվել։ Իհարկե, ունեցել ենք նաև կորուստ»,–ասում է ԶՈւ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը։
ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ Գագիկ Ասլանյանն էլ հայտնում է, որ ՍՈւ-30 ինքնաթիռներով իրականացրել են օդային հերթապահություն, հակառակորդի օդային միջոցների հետմղում։ Հենց դրանց շնորհիվ է, որ պատերազմի վերջին ժամանակահատվածում հակառակորդը դադարեցրել է թռիչքներ իրականացնել և կասեցվել է նրանց մարտական գործողությունների հնարավորությունը հյուսիսարևելյան սահմաններում։
Նշվում է նաև, որ պատերազմից հետո ինտենսիվ մարզումներ են իրականացվում օդային թիրախներին հեռահար հարվածներ հասցնելու համար։ Այժմ առաջնահերթությունների շարքում է բազմանպատակային կործանիչների բաղադրիչի զարգացումը, մասնավորապես, հագեցումը հրթիռներով։ https://www.youtube.com/watch?v=5MbMTfx3J04