00:00:00

Նոր մաքուր էջ. Ինչպես է Փաշինյանն ուզում հասնել արտահերթ ԱԺ ընտրությունների. «Ժամանակ»

13:00, 01 մայիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու դեպքում մտադիր է որպես իր ղեկավարած կառավարության ծրագիր Ազգային ժողով ուղարկել մաքուր թուղթ:
Փաշինյանն ուզում է, որ ԱԺ-ն այդ դատարկ բլանկը չընդունի որպես կառավարության ծրագիր, քվեարկությամբ մերժի, և այդ հիմքով տեղի ունենան խորհրդարանի լուծարում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սակայն եթե անգամ Փաշինյանը խորհրդարան ուղարկի կառավարության բլանկը, որի վրա ընդամենը գրված կլինի Կառավարության գործունեության ծրագիր և դրա տակ ոչինչ գրված չլինի, ՀՀԿ-ական մեծամասնությունը կարող է քվեարկել այդ դատարկ ծրագրի օգտին, որպեսզի խորհրդարանը լուծարելու օրինական հիմք չլինի: Իսկ թե ինչ ծրագիր կիրականացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա էլ թող ինքն ու իր կառավարությունը որոշեն»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր