00:00:00

Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվեց Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցը: Մոտ մեկ ժամ տևած նիստի ընթացքում եղան 3 տիպի ելույթներ. առաջինը եվրոպացի պատգամավորներն էին, որոնք բարեկամաբար կամ ավելի խիստ տոնով հորդորեցին Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին, որպեսզի «հայ-ադրբեջանական հաշտեցումը կայանա»: Երկրորդ խմբի ելույթները պատկանում էին Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներին, ովքեր փորձեցին ԵԽԽՎ-ի խորհրդարանականներին հասցնել Ադրբեջանի հակահայկական քաղաքականության ցցուն օրինակները։ Երրորդ խումբն էլ ադրբեջանցի պատվիրակներն էին, ովքեր արտասանեցին 30 տարի շարունակ մշտական դարձած տեքստերը «օկուպացված տարածքների» մասին։ Իսկ արդյունքում ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով։ Բոլորը հեռացան դահլիճից՝ վաղն առավոտյան վերադառնալու պայմանով, որպեսզի քննարկեն մեկ այլ հարց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր