00:00:00

Դաշնակցություն. Քաղաքական ուժերը կարող են միանալ ջահերով երթին

17:39, 20 ապրիլ 2021

ՀՅԴ երիտթեւի ջահերով երթը կկայանա ապրիլի 23-ին, այն կմեկնարկի Երեւանի Ազատության հրապարակից ժամը 19:00-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտթեւի անդամ Քրիստինե Վարդանյանը: Նա նշեց, որ քաղաքական կուսակցություններին, տարբեր ուժերի եւ շարժումների պաշտոնական հրավեր չի ուղարկվել: «Ցանկության դեպքում նրանք կարող են միանալ: Դրա համար հրավեր պետք չէ: Մեր միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար»,-նկատեց Վարդանյանը: Նա նշեց, որ ջահերով երթին կմիանան այս կամ այն ընդդիմադիր ուժեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր