00:00:00

Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ի երեկոյան

15:45, 20 ապրիլ 2021

«Ծիծեռնակաբերդ այցելելիս քաղաքացիներին հորդորում ենք հետևել կանոններին՝ կրել դիմակներ և հնարավորության դեպքում պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը` Կառավարությանը տված հարցազրույցում: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված՝ «Հիշատակի եռերգություն» խորագրով միջոցառումները կմնեկնարկեն ապրիլի 23-ի երեկոյան. Ապրիլի 23-ին, ժամը 23:00-ին, Ծիծեռնակաբերդում կհնչի Ջ. Վերդիի «Ռեքվիեմը». ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»: Ապրիլի 24-ին, ժամը 19:15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո կանցկացվի համերգ. Հայաստանի ազգային սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային երգչախմբերը կկատարեն Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր