00:00:00

Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը. ՄԻՊ-ը հանդիպել է բնակիչներին

13:02, 20 ապրիլ 2021

Հանրապետության նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ գյուղ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Բնակիչները` որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է իրենց անմիջական հարևանությամբ` համայնքի ճանապարհին ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են նաև սոցիալական չլուծված խնդիրներ: Պատերազմից հետո սահմանների հետ կապված գործընթացի հետևանքով մարդիկ զրկվել են բնակարաններից, հողատարածքներից ու արոտավայրերից: Ադրբեջանական ներկայության պատճառով բնակարաններից զրկված մարդիկ բարձրացրել են նոր բնակարանների կառուցման հարցում առաջ եկած խնդիրներ: Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը: ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր