00:00:00

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է. ԱՀԿ

00:35, 20 ապրիլ 2021

Աշխարհում արդեն ութերորդ շաբաթն անընդմեջ աճում է կորոնավիրուսով վարակելիության հաճախակիությունը: Այս մասին երկուշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրայեսը, գրում է Известия-ն: «COVID-19- ի դեպքերի թիվը ութերորդ շաբաթն անընդմեջ աճում է, հաղորդում է ստացվել 5,2 միլիոն դեպքի մասին», - ասել է նա:
Իր խոսքով՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների շրջանում մահացությունն աճել է հինգերորդ շաբաթն անընդմեջ:
«Առ այսօր ԱՀԿ-ն հաղորդումներ է ստացել ավելի քան 3 միլիոն մահվան մասին»,- ասել է ԱՀԿ ղեկավարը: Նույն օրը ՝ ավելի վաղ, ԱՀԿ-ն երեք ամսով երկարացրել է գլոբալ առողջության ոլորտում արտակարգ իրավիճակը՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր