00:00:00

ՏՄՊՊՀ-ն հրապարակվել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրությունը

20:47, 19 ապրիլ 2021 Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Այս մասին  տեղեկանում ենք ՏՄՊՊՀ պաշտոնական կայքից: Ուսում¬նասիրության նպատակն է ստանալ ոլորտի ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ: Ուսումնասիրության համար ընտրվել է երեք շուկա՝ •    M01A- ոչ ստերոիդային, ցավազրկող, հակաբորբոքային դեղամիջոցներ, •    C07A- բետա ընկալիչների բլոկադորներ կամ արգելակիչներ, •    J02A-հակաբակտերիալ (հակասնկային) միջոցներ` պարբերաբար օգտագործման համար։ Ուսումնասիրվել են ոլորտում առկա իրավական կարգավորումները, ապրանքային շուկաների կառուցվածքը, գնահատվել է դրանց կենտրոնացվածության աստիճանը:  Ուսումնասիրվել է նաև տնտեսվարողների գնային քաղաքականությանը, սպառողների վարքագիծը, որի շրջանակում նաև իրականացվել է սոցիոլոգիական հարցում: Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր