00:00:00

Արցախի ոստիկանները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Ստեփանակերտը շրջաններին կապող

19:52, 19 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը. 2021 թվականի ապրիլի 12-19 ընկած ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների արագ ու օպերատիվ աշխատանքի շնորհիվ՝ բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 2 դեպք: Հանրապետության տարածքում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները: Մեկ շաբաթվա կտրվածքով գրանցվել է 15 ՃՏՊ, որից 5-ը մարմանական վնասվածքով, 10-ը՝ նյութական: Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության 2, գողության 3, թմրանյութի հայտնաբերման 2 դեպք: Մեկ քաղաքացի ներկայացել է ոստիկանություն և կամովին հանձնել թմրանյութ, ևս 2 քաղաքացի կամովին զենք ու զինամթերք են հանձնել: Շաբաթվա ընթացքում չեն արձանագրվել շմոլ գազով թունավորման, դիակի հայտնաբերման կամ սպանության դեպքեր: Ապրիլի 12-19 ընկած ժամանակահատվածում գրանցվել են համակարգչային հանցագործության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեկական դեպքեր: Հանցագործությունները բացահայտելու, բացառելու և դրանց շարունակությունը կանխելու նպատակով համակարգի համապատասխան ստորաբաժանումները շարունակում են օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել: Ոստիկանության ծառայողները ներքին անվտանգության, բնակչության ազատ տեղաշարժի նկատառումներից ելնելով շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Ստեփանակերտ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում և Ստեփանակերտը շրջաններին կապող ներպետական ճանապարհահատվածներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր