00:00:00

Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան

14:26, 19 ապրիլ 2021

Թուրքական «ATV»-ի «Akıncı» հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա գրված է եղել Armenia (Հայաստան): Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և Ադրբեջանում, լրատվամիջոցները շտապել են արձագանքել այդ սկանդալին՝ այն որակելով տեխնիկական լուրջ սխալ։ Չնայած սոցցանցերում հեռուստասերիալի աշխատակազմի հասցեին հնչած սուր քննադատություններին՝ «ATV» հեռուստաընկերության և հեռուստասերիալի ղեկավարությունը որևէ պարզաբանում չի տվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր