00:00:00

Հայաստանի բոլոր մարզերում այսօրվանից կսկսվեն «Sputnik V»-ով պատվաստումները

13:08, 19 ապրիլ 2021

Այսօր Հայաստանում սկսվում են ռուսական «Sputnik V» պատվաստնայութով պատվաստումները Երևանի պոլիկլինիկաներում և երկրի բոլոր մարզերում: Այդ մասին գրում է NEWS.am Medicine-ը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։ Ըստ աղբյուրի՝ դեղամիջոցը դեռևս անցած շաբաթվա վերջից բաշխել են պոլիկլինիկաների միջև, երկուշաբթվանից քաղաքացիները կարող են ստանալ առաջին դեղաչափը: Առաջինը այն կստանան 18-54 տարեկան բուժաշխատողներ, որոնք աշխատում են կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ: Այդ տարիքից բարձր անձանց ռիսկի խմբից պացիենտները կարող են ստանալ պատվաստանյութը ՌԴ-ից նոր մատակարարումներից հետո: Առաջին դեղաչափը ստացած քաղաքացիները մի քանի շաբաթ անց պետք է ստանան նաեւ երկրորդը՝ լիարժեք իմունիտետ ապահովելու համար: Ռիսկի խմբերի շրջանում պտավաստումային գործընթացի ռիսկերը նվազեցնելու համար AstraZeneca պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.
  • 65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց
  • Բուժաշխատողներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
  • Քրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
  • Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
Sputnik V պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.
  • Բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք
  • Քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք
  • Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք
Հայաստանը ձեռք են բերել «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 հազար և 15 հազար խմբաքանակներով: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր