00:00:00

Թալինի ԲԿ-ն կվերակառուցվի, շինարարությունը կտևի 2,5 տարի, կհատկացվի 1,5 մլն դրամ

12:59, 19 ապրիլ 2021

Մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոնը (շուրջ 3848 քմ): Այն նաև կբարեկարգվի, կկառուցվեն կաթսայատուն՝ շուրջ 479 քմ և նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում նոր դիահերձարան՝ շուրջ 180 քմ։ Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։ Ըստ գերատեսչության՝ պետական բյուջեից բժշկական կենտրոնի վերակառուցման համար կտրամադրվի շուրջ 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամ: Հաշվի առնելով կենտրոնի ներկայիս շենքային պայմանները, զբաղվածության ցածր ցուցանիշները՝ արդիականացումից հետո այն կունենա ընդհանուր 30 և ինտենսիվ թերապիայի 5 մահճակալ, ևս 2-ը ընդունարանում՝ անհետաձգելի բժշկական օգնության համար: Շինարարական աշխատանքները կտևեն 2.5 տարի:  
նկար
 
նկար
--00—ԼՄ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր