00:00:00

Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցին ծանր վիրավորում է ստացել

12:16, 18 ապրիլ 2021

Ապրիլի 17-ին Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնա (Աղդամ) շրջանում ադրբեջանցին պայթել է ականի վրա, անդամահատել են նրա ձախ ոտքը, երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է՝ Գուլիևը հոսպիտալացվել է․ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այդ առիթով ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավարը հայտնել է, որ «հաշվի առնելով նման դեպքերի հնարավորությունը՝ քաղաքացիները չպետք է առանց թույլտվության շրջանցեն հսկիչ անցակետերը և այցելեն ականներից դեռևս լիովին չմաքրված տարածքներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր