00:00:00

Ժողովրդավարության հնարավորություններն օգտագործում են հանրության վախերն արթնացնելու համար

21:10, 17 ապրիլ 2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «ժողովրդավարության» սահմանմանն ու ընկալմանը: «Ժողովրդավարությունն (անկախ նրանից՝ միապետական, թե հանրապետական  կառավարման ձևի պայմաններում է գործում) միջոց է հանրության գիտելիք կրող, բանական, ունակ ուժերին հայտնաբերելու, նրանց ներուժը զարգացնելու և ի օգուտ այդ նույն հանրության ու պետության զարգացման օգտագործելու համար։ Մինչդեռ ոմանք ժողովրդավարության անվան տակ դրա հնարավորություններն օգտագործում են որպես գործիք հանրության վախերն ու բնազդներն արթնացնելու, հանրությանը դեգրադացնելու և պետությունը թուլացնելու համար։ Արդյունքում, հանրությունը հիասթափվում է ոչ թե այդ շահամոլ կամ տգետ մարդկանցից, այլ ժողովրդավարությունից։ Մինչդեռ վերջինս իրեն արդարացրել է թե՛ միապետական (Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ, Ճապոնիա, Շվեդիա և այլն), թե՛ հանրապետական (Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա և այլն)... Ի՞նչ եմ ուզում ասել ... Լավ եղեք, բայց՝ զգույշ ...»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր