00:00:00

Վերջին հրաժեշտը Կոմանդոսին (ուղիղ)

12:12, 03 ապրիլ 2021

Հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին: Այսօր` ապրիլի 3-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղիէ ունենում հոգևոր արարողակարգ: Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, այսօր` ժամը 13.00-ին: Տեր-Թադևոսյանների ընտանիքի խնդրանքն է՝ ծաղկեսպասկների համար նախատեսված գումարը փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Նշենք, որ Արկադի Տեր-Թադեւոսյանի  հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: 81-ամյա Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր