00:00:00

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Ղարաբաղ

12:05, 03 ապրիլ 2021

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) զինծառայողները Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայր են հասցրել մարդասիրական օգնություն, որը նվիրաբերել են Ռուսաստանի բարեգործական հիմնադրամներն ու հասարակական կազմակերպությունները: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: «Մենք տեղի բնակչության հետ փոխգործակցում ենք դիմումների և թեժ գծի միջոցով: Լեռնային Ղարաբաղի բնակիչները հաճախ բարձրաձայնում են մարդասիրական օգնության անհրաժեշտության մասին: Դրանից ելնելով՝ մենք կապվում ենք շրջանների ղեկավարների հետ, ուսումնասիրում տեղի բնակչության կարիքները և անհրաժեշտ օգնություն ցուցաբերում», - մեջբերվում է ՌԽԶ մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ալեքսանդր Բելովի խոսքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր