00:00:00

«Հրապարակ». «Զգացումի հարց չէ, բառերի հարց է». Արմեն Սարգսյանը դեռ պահանջո՞ւմ է Փաշինյանի հրաժարականը

13:54, 03 ապրիլ 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել էր Կոմանդոսի հոգեհանգստի արարողությանը: Նրան հիշեցրինք, որ Կոմանդոսի ազատագրած Շուշին այս իշխանությունները հանձնեցին թուրքերին։ Նախագահը խուսափեց պատասխանել որեւէ հարցի` խոստացավ, որ կխոսի դուրս գալուց հետո: Երբ դուրս եկավ, հետաքրքրվեցինք` շարունակո՞ւմ է պահանջել գործող կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Ես կարծում եմ` պետք է դու կարդաս իմ հայտարարությունները կամ իմ ինտերվյուները»,- խուսանավեց նա, ապա հավելեց. «Եթե կարելի է, ուշադիր կարդա»: Ասացինք, որ կարդում ենք, բայց լավ չի զգացվում, թե ինչ եք ասում: «Զգացումի հարց չէ, բառերի հարց է»,- ասաց նա ու նստեց մեքենան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր