00:00:00

Պատերազմը չի ավարտվել քանի դեռ թշնամին մեր երկրի ներսում է.Սուրիկ Խաչատրյան

18:16, 02 ապրիլ 2021 Հասարակություն

Քառօրյա պատերազմից անցել է շուրջ 5 տարի
Հայկական կողմի համար 2016 թվականի ապրիլյան պատերազմը հաղթանակ էր՝ մեր բոլորիս հաղթանակը:
Քառօրյա այդ պատերազմում ռազմական, քաղաքական, պետական ու քաղաքացիական գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս։
Ապրիլյան լայնամաշտաբ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտական ասպարեզում: Ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:
Հաղթել են Նժդեհն ու Մոնթեն, հաղթել են Ադամն ու Ռոբերտը, հաղթել են Մենուան ու Ալբերտը....
հերոսի մահով ընկած մեր եղբայրներ ու զավակներ՝ դուք 2020 թվականի Սեպտեմբերի 27-ից Նոյեմբերի 10-ը չտեսաք։ Դու՛ք ձեզ հետ հաղթանակած Արցախ տարաք։
Պատերազմը չի ավարտվել քանի դեռ թշնամին մեր երկրի ներսում է: Մենք դեռ անելիք ունենք,ու նոր հաղթանակները առջևում են:
Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքին կյանք տված մեր բոլոր հերոսներին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր