00:00:00

«Մեղավորը մենք ենք, երբ թերուս անգետին ընտրեցինք ղեկավար, մենք մեր այդ սխալը կուղղենք». մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավար

02:47, 31 մարտ 2021 Հասարակություն

Ամբողջ ինտերնետը ողողված է մեր համալսարանների շենքերի ծաղրանկարներով, քանի որ մի «պայծառ» ուղեղ միտք էր երկնել, թե բա վաճառենք համալսարանների շենքերը ու քաղաքից դուրս ակադեմիական նոր քաղաք սարքենք, ֆեյսբուքի իր էջում գրել է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, դոկտոր-պրոֆեսոր Գևորգ Թամամյանը։ «Թողնենք մի կողմ այն փաստը, որ դեռ ձեր մոտ միայն քանդելն է լավ ստացվում, բայց ուղղակի հետաքրքիր էր, ոնց եք էլի էդ մտքին եկել... Այո, մեղավորը մենք ենք, երբ թերուս անգետին ընտրեցինք ղեկավար, ով օգտվելով նախկին ռեժիմի ապօրինությունների հետևանքով ժողովրդի մոտ առաջացած ցասումից, խաղաց մարդկանց ամենանուրբ զգացմունքների վրա, սոսնձվեց իշխանական աթոռին և սկսեց զոռ տալ իր մանկական պաթոլոգիկ երազներին։ Մենք ենք մեղավոր, որ հավատացինք ձեզ։ Մեղավորը մենք ենք, որ հանդուրժեցինք շուրջբոլորը հավաքված տգետներին, ովքեր օգտվելով իրավիճակից՝ սկսեցին պաշտոնների աճուրդներ կազմակերպել և շարունակել թալանի լավագույն ավանդույթները` ավելի փնթի ձևով։ Մենք ենք մեղավոր, որ այդքանից հետո դուք դեռ ռիսկ եք անում հանրային ելույթ ունենալ ու մտքեր արտասանել` թեկուզ և հազարավոր ոստիկաններով շրջապատված։ Մենք ենք մեղավոր, որ դուք դեռ կարողանում եք գնալ գյուղերում ազնիվ ու օրվա հացով ապրող գյուղացուն կրկին խաբել։
Այո, մենք ենք մեղավոր և մենք մեր այդ սխալը կուղղենք. Քիչ մնաց, պինդ կացեք. Գալու է Հայաստանը, որտեղ կմերժվի անարդարությունն ու թալանը, տգիտությունն ու զոռբայությունը, սուտն ու ատելությունը, նենգությունն ու չարությունը։ Եվ այդ Հայաստանը գալու է։ Եվ այդ Հայաստանը մենք բոլորս ենք կառուցելու»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր