00:00:00

5 քաղաքացի դատի է տվել ՊՆ-ին

02:28, 31 մարտ 2021 Հասարակություն

5 քաղաքացի դատի է տվել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով վարձատրել իրենց իրականացրած մարտական հերթապահության համար: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Քաղաքացիներ՝ Կարեն Ավետյանը, Հրայր Ավետիսյանը, Սարո Բագրատյանը, Հրայր Սահակյանը և Վարուժան Քալանթարյանը դիմել են Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի՝ պահանջելով 2020 թվականի հոկեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կազմում իրականացված մարտական հերթապահության համար իրենց վարձատրությունը կատարել:
Հայցը ներկայացվել է մարտի 29-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանին: Նշենք, որ այս խնդրի վերաբերյալ հունվար ամսին բողոքի ակցիաներ տեղի ունեցան ՊՆ-ի դիմաց. մի շարք քաղաքացիներ պահանջում էին, որպեսզի նախարարությունը վճարի իրենց հասանելիք գումարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր