«Բա ինչի չեք ասում՝ 2020 թվականի ընթացքում Ազգային ժողովը 1 միլիարդ 300 միլիոն փող է հետ բերել, մի հատ ինչի դոլարով չեք հաշվում, հետո՝ եվրոյով, ոնց որ հաշվում եք չեղած բանը»,-ասաց նա:
Անդրադառնալով ոստիկաններին պարգևատրելու մասին խոսակցություններին՝ Ալեն Սիմոնյանը ասաց. «17 գործընկերների ներկայացուցիչներից մեկն ասում է՝ ոստիկաններին պարգևավճար են տվել: Բա ճիշտ ենք արել, հլը էլի ավելի շատ պիտի տանք ոստիկաններին, իսկ էդտեղ, որ մարդիկ կանգնում են, գումար չե՞ք բաժանում, օղի, ուտելիք չե՞ք բաժանում: Մեր ոստիկանները կարգ ու կանոն են պահում, որ լրագրողների վրա չհարձակվեն այն մարդիկ, ովքեր երթ են անում՝ երթի ընթացքում, բա պետք է տանք»,-ասաց նա և նշեց, որ պետական այն մարմինները, որոնք կկատարեն, կգերակատարեն, լավ կանեն իրենց աշխատանքը, պետք է խրախուսվեն և կխրախուսվեն: