00:00:00

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

17:31, 21 մարտ 2021 Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին իրենց հնագույն և ամենասիրված համազգային տոնի՝ Նավրոզի կապակցությամբ: Նոր տարին և գարնան զարթոնքը խորհրդանշող այս գեղեցիկ տոնը բերում է հույսերով լի նոր սպասումներ: Թող բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, թող իրականություն դառնան Ձեր բոլոր բարի ձեռնարկներն ու երազանքները: Գալիք տարին լինի խաղաղության, համերաշխության և հաջողությունների տարի: Հայաստանի մեր քուրդ քույրերին և եղբայրներին մաղթում եմ առողջություն, բարօրություն, երջանկություն և ամուր կամք: Մենք միասնական ջանքերով պետք է կառուցենք բարեշեն երկիր բոլորիս համար, մեր հետագա սերունդների համար: Շնորհավոր Նավրոզ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր