00:00:00

Տարոն Մարգարյանը ասպարեզ է հանել իր աշխատակազմի փողոցային խուժանին. «Ժողովուրդ»

13:40, 28 ապրիլ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 23-ին, մինչ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, իշխող ՀՀԿ կողմնակիցները Շենգավիթ վարչական շրջանում բողոքի ակցիայի մասնակից վարորդներին սպառնում էին, որ կկտրեն մատները, եթե շարունակեն «սիգնալ տալ» և առհասարակ մասնակցել ցույցին: Ավելին՝ նրանք կազմակերպել էին վանկարկել «քայլ արա, միացիր Սերժին»:
 Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քաղաքացիների հասցեին սպառնալիքներ հնչեցնողները եղել են ոչ ավել, ոչ պակաս՝ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները՝ բաժնի պետ Սևան Խաչատրյանի գլխավորությամբ: Ու որպեսզի մարդիկ իրեն չճանաչեին, Ս.Խաչատրյանը եղել էր ակնոցներով, գլխարկով, լրագրողի հարցին ի պատասխան` ներկայացել էր «շարքային Գեղամ»:
Այլ կերպ ասած` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել էր ցուցարարների դեմն առնել իր աշխատակազմի փողոցային խուժանի միջոցով: Միայն թե չհաջողվեց»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր