00:00:00

Տղերքի գլուխը կերել են, աճյունները թողել են վայրենիներին, հիմա էլ ֆեյքերով են հոշոտում

17:47, 19 մարտ 2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «Ասեմ՝ իմանաք: Նիկոլական ֆեյքերի, նրանց տերերի և նրանց շեֆի անբարոյականության մասին կարելի է մի քանի հատոր գիրք գրել: Հիմա պարզապես ֆիքսենք, որ սրանք սկսել են իրենց մեկնաբանություններում և գրառումներում ներկայանալ որպես զոհվածի/անհետ կորածի/ վիրավորվածի հորքուր/մորքուր/հոպար/քեռի և այլն: Երբ բացում ես մեր տեղերքի ցավը, կորուստն ու վիշտը իբր սգացողների էջերը, տեսնում ես ատամնաշարի ու մարմնի այլ մասերի մերկացած նկարներ, ֆեյքփրոդաքշնի ապուշ պաստառներ ու մտավոր հետամնացների համար նախատեսված վիդեոներ: Տարել են, տղերքի գլուխը կերել են, տղերքի պահած հողերը հանձնել են, տղերքի աճյունները թողել են վայրենիներին, հիմա էլ ֆեյքերով են հոշոտում նրանց հիշատակն ու սխրանքները: Վիժվածքներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր