00:00:00

Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման հետևանքով քաղաքացի է հոսպիտալացվել

17:56, 19 մարտ 2021

Մարտի 18-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 11:40-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1957թ. ծնված Ռ. Ս.-ն։ Մեկնած ավագ տեղամասային տեսուչը պարզել է, որ Ռ. Ս.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 08:30-ի սահմաններում իրենց բնակարանի բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքում առկա գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետած շմոլ գազից: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր